Վիգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճը հասարակության համար ամենահետաքրքիրն է, որովհետեւ Հայաստանում ապրիլ ամսից պայքարի նշանաբանն է՝ «հնի եւ նորի պայքար»: Այս մասին News.am-ին ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով մրցակից ուժերի հեռուստաբանավեճի ֆորմատին:
«Նախ՝ խոսակցություն կար, որ բոլորի բանավեճ տեղի ունենա, հետո Վիգեն Սարգսյանն առաջարկեց նաեւ առանձին բանավեճ. ես կարծում եմ՝ մեկը մյուսին չի հակասում»,- ասաց Վազգեն Մանուկյանն ու ավելացրեց՝ բնական է, որ հին իշխանության եւ նոր իշխանության միջեւ բանավեճը շատ ավելի հետաքրքիր է, քան մյուսներինը:
«Ես չեմ կարծում, որ մյուս կուսակցությունների համար դա նվաստացուցիչ է, եւ ես կոչ կանեի, որ բոլորը միասին էլ բանավիճեին: Նիկոլ Փաշինյանը կարող է բանավիճել առանձին էլ, բոլորի հետ էլ, դրանք երկու տարբեր ֆորմատներ են»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը, սակայն, ավելի կարեւորում է երկու քաղաքական ուժերի բանավեճը, քանի որ նրա համոզմամբ` հասարկությունը սպասում է, որ հին եւ նոր իշխանությունները բանավիճեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը