28 11 2018

Ստվերում են բազում նահատակների հիշատակը. Արտակ Զաքարյան

Ստվերում են բազում նահատակների հիշատակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանափոխությունը ավելի վեր դասել Հայ ժողովրդի պատմական հաղթանակից, նշանակում է ստվերել հաղթանակ կերպած բազում նահատակների հիշատակը, ազատամարտի տղաների սուրբ գործը, նշանակում է անհարգալից վերաբերմունք այսօր սահմանին կանգնած սպաների ու զինվորների անուրանալի առաքելության նկատմամբ:

Բնականաբար կան մարդիկ, ովքեր շատ են ոգևորվել կատարված իշխանափոխությունով: Եվ ի՞նչ է ստացվում, որ ավտոբուսի տակ պառկածները, թմբուկ զարկողները, սոցիալական ցանցերում հայհոյանքներ տարածողները ավելի մե՞ծ հերոսներ են: Չի՛ կարող նման բան լինել: Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները»,– գրառման մեջ ընդգծում է Զաքարյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սասուն Միքայելյանն իր խոսքում նշել էր, որ հեղափոխության ժամանակ ժողովրդի տարած հաղթանակը առանց վարանելու կարելի է ասել, որ ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը, քանի որ եթե չլիներ այս հաղթանակը, չէին կարող վայելել նաև հերոսամարտում տարած հաղթանակը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ