Ինչո՞ւ է Արմեն Ռուստամյանը գլխավորում արտահերթ խորրդարանական ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղաքացու այս հարցին պատասխանել է, որ դա եղել է կուսակցության որոշումը, ինչպես նախորդ տարի։
Ռուստամյանը նշել է, որ որոշումները Դաշնակցության մեջ կայացվում են ժողովրդավարությամբ՝ լայն քննարկումների արդյունքում:
Նա անդրադարձել է նաև «Հեռուստամարաթոն-2018»-ին՝ մասնավորապես նշելով, որ այս տարվա ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար դոլար՝ ավելի քիչ, քան նախորդ տարի:
«Սա նշանակում է՝ այն փոփոխությունները, որոնք կատարվեցին, վստահություն չառաջացրեցին։ Պետք է ազդեին, բայց, փաստորեն, չեն ազդել։ Փաստորեն, ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես ընդունվում է, որ` եթե մենք եկել ենք, ուրեմն այլևս ամեն ինչ լավ է, որևէ կոռուպցիոն դրսևորում չի կարող լինել, ամեն ինչ արդեն վստահելի է։ Պարզվում է՝ այդպես չէ, բոլորը դրանում համոզվել են։ Ուրեմն այստեղ խնդիրներ կան, որոնցից այսօրվա իշխանությունները պետք է լուրջ եզրակացություններ անեն»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը