23 11 2018

Պետրոս Ղազարյանը հերքում է. Lragir.am

Պետրոս Ղազարյանը հերքում է. Lragir.am

Իրականությունը խեղաթյուրված է, չի եղել հաղորդման ընթացքում որևէ միջամտություն, որևէ հարցի թելադրում, հաղորդումները առանց գրաքննության են, Lragir.am-ին հայտնել է հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, կապված Հանրային հեռուստաընկերությունում նրա վարած Այսօր իրականում հաղորդաշարի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման հետ:

Պետրոս Ղազարյանը նշում է, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և, եթե որևէ լրատվամիջոց ցանկանում է որևէ բան հրապարակել, ապա կարող են զանգահարել և տեղեկանալ իրենից, չհենվելով անհավաստի տեղեկատվության վրա:

Ղազարյանը նաև նշել է, որ Հանրայինը պլանավորում է նաև նախընտրական արշավի լայն լուսաբանում, թե Այսօր իրականումի, թե բանավեճի ֆորմատով:

Ըստ նրա՝ ամեն օր ուղիղ եթերի ռեժիմով կնկարահանվեն բանավեճեր չորսական ուժերի մասնակցությամբ: Քննարկումների և բանավեճերի հիմնական երեք թիրախային թեմաները կլինեն Արցախի հարցը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, մարդու իրավունքները: Կլինի նաև ուղիղ եթերում բանավեճ բոլոր 11 մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Ղազարյանը նշել է, թե այդ պլանների մասին արդեն նամակով տեղեկացված են ընտրությանը մասնակից բոլոր ուժերը, իրենց քարոզարշավի պլանավորման մեջ դա հաշվի առնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ