Yerkir.am-ը գրել է. Թեև ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նոյեմբերի 26-ին է տրվելու, Երևանի փողոցներն արդեն «զարդարված» են որոշ ուժերի նախընտրական պաստառներով:
Երևանի փողոցներում փակցվել են իշխող ուժի` «Իմ քայլ»-ը դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառները:
Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով արգելված է պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ նախընտրական պստառների տեղադրումը: Քաղաքական ուժերը սա բացատրում են ժամանակի սղությամբ, թե` գովազդ տրամադրող ընկերությունները չեն հասցնի կատարել աշխատանքները
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը