Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին:
Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Քալընը կրկին խոսել է «ադրբեջանական հողերի շրջափակումից» և կոչ արել Հայաստանին հանձնել այդ տարածքներն Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ նախապաշարմունքներ չունի:
«Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք մի քանի փորձ ենք կատարել Կովկասում կրկին խաղաղության վերականգնման ու Հայաստանի կողմից շրջափակմանը վերջ դնելու համար: Այս հարցում մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցություն էլ եղավ, սակայն կրկին այլ ուժեր միջամտեցին ու գործընթացը տապալվեց: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան»,- ասել է Քալընը՝ նշելով, որ երբ դա տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանը օգուտ կքաղի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը