ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Սիրելի հայրենակիցներ,
Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի, տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ»,- գրել է Արմեն Փամբուխչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը