19 11 2018

Թուրքիան չի բացել իր սահմանները ՀՀ բեռնատարների համար. դեսպան

Թուրքիան չի բացել իր սահմանները ՀՀ բեռնատարների համար. դեսպան

Նախօրեին թուրքական  պորտալներից մեկը, Թուրքիայում գործող Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին վկայակոչելով, հաղորդել էր, որ Անկարան 400 հայկական բեռնատարների ամեն տարի թույլ է տվել Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, և այդ թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Լուրը հրապարակվել էր նաև ադրբեջանական Haqqin.az կայքում, որից հետո կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը:  Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելու հարցը քննարկման առարկա չէ»,- նշվում է դեսպանի հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ