17 11 2018

Բելառուսը ՀՀ-ի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել․ Տարասով. Tert.am

Բելառուսը ՀՀ-ի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել․ Տարասով. Tert.am

Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասին, որտեղ Ա. Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից:

Վերջինս շեշտեց, որ նիստից հետո Ադրբեջանի դեսպանի հետ Լուկաշենկոյի հանդիպումն այդքան էլ ճիշտ չէր:Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից, ով ոչ անդամ-պետությանը ներկայացնել է ՀԱՊԿ-ում քննարկված հարցերի մասին տեսակետներ, Ստանիսլավ Տարասովն այսպես արձագանքեց. «Նայեք, ՀԱՊԿ անդամ-երկրների առաջին դեմքերը՝ նախագահները, պետք է որ ունենան պայմանավորվածություն, որ ենթադրենք չեն բարձրաձայնում, չեն հրապարակում ՀԱՊԿ-ում քննարկված հարցերը: Բայց ելնելով նրանից, որ Լուկաշենկոն ու Նազարբաևն իրենց այդպես են պահում, հրապարակում են քննարկածը, նշանակում է, որ նման պայմանավորվածություն չկա։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ռուսական ռազմական վերնախավի հետ հանդիպումների հնարավորություն ունի, նա տեղյակ է ամեն ինչից, ուստի սա շատ կարևոր պաշտոն է, առանցքային ռազմաքաղաքական պաշտոն է: Հայաստանը խախտեց, չտեղեկացրեց ոչ մեկին ու հետ կանչեց իր թեկնածուին: Հայաստանը պետք է խնդիրն այլ կերպ լուծեր, պետք է տեղյակ պահեր ՀԱՊԿ անդամ-պետություններին, չէ՞ որ նրա թեկնածությունը հաստատվել է բոլոր անդամ-պետությունների նախագահների կողմից: Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ուրիշ կերպ վարվել, խախտեց ընթացակարգը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

Ըստ նրա՝ շատերը փորձում են տեղի ունեցածը ներկայացվել որպես ՀԱՊԿ-Հայաստան խնդիր, բայց դա սխալ է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ