15 11 2018

Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:  Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն  հայտնելով շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ