14 11 2018

Ո՞ր գյուղում ենք խրախուսում աշխատանքը, որտեղ միայն ծերե՞ր են. Ռուզաննա Առաքելյան



ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա խոսեց աշխատանքի խրախուսման փիլիսոփայության մասին, որ դրված է այս բյուջեի նախագծի առանցքում:

«Մարզերի համաչափ զարգացման համատեքստում այս բյուջեն որքանո՞վ է մտահոգ: Ասում ենք` աշխատանքի խրախուսում, որտե՞ղ ենք խրախուսում աշխատանքը, ո՞ր գյուղում, որտեղ միայն ծերե՞ր են ապրում, ո՞ր մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն այս տարիների ընթացքում արտագաղթե՞լ է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` մինչ գաղափարախոսությունը փաստաթղթի առանցքում դնելը, հարկավոր է առաջնահերթությունները ուսումնասիրել և տեսնել` ինչ ունենք: Պատգամավորը նշեց, որ պետք է կարևորվի հայրենադարձության խնդիրը, ինչպես նաև խոսեց Գյուղատնտեսության ապահովագրության մասին օրենք ունենալու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ