12 11 2018

Դավիթ Շահնազարյան-ը ՀՀԿ ցուցակով կմասնակցի ընտրություններին․ Tert.am

Դավիթ Շահնազարյան-ը ՀՀԿ ցուցակով կմասնակցի ընտրություններին․ Tert.am

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատում է տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է»,-ասում է նա։

- Պարո՛ն Շահնազարյան, տեղեկություններ են շրջանառվում ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք արժանահավատ:

- ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ: 

Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ