ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 185 տեղ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ըստ CNN հեռուստաընկերության գնահատականների՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ
Ներկայացուցիչների պալատում կծառայի մի քանի հայազգի ամերիկացի՝ Էնթոնի Բրինդիսին, Աննա Էշին և Ջեքի Սփիյերին։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Էնթոնիի նախապապերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Էնթոնիի տատիկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը