06 11 2018

Ռուսական բանակն ամենաուժեղն է Եվրոպայում․ Business Insider

Ռուսական բանակն ամենաուժեղն է Եվրոպայում․ Business Insider

Ամերիկյան Business Insider պարբերականը կազմել է ամենաուժեղ բանակների ցանկը՝ ռուսական բանակը համարելով ուժեղագույնը Եվրոպայում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես հաղորդվում է, վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակը, աշխարհագրական դիրքը, օգտակար հանածոների առկայությունը, արտադրական կարողությունները, բնակչության թիվը և այլն:

Ռուսական բանակին հետևում են ֆրանսիականը, բրիտանականը: Լավագույն հնգյակում են նաև թուրքական և գերմանական բանակները:

Եվրոպայում ամենաուժեղ ԶՈւ ցանկի առաջատար տասնյակում են նաև Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հունաստանը և Ուկրաինան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ