05 11 2018

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

Վաշինգտոնը վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք գոյություն են ունեցել մինչեւ իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի համաձայնագրի ստորագրումը: Այս սահմանափակող միջոցառումները հիմնականում վերաբերում են նավթային հատվածին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս միջոցառումները դարձել են ամենախիստը, որոնք Վաշինգտոնը երբևէ սահմանել է Թեհրանի դեմ: Նրա խոսքով՝ «դրանք արդեն իրանական տնտեսության վրա կործանարար ազդեցություն են գործում»՝ ազգային արժույթը մեկ տարում 70 տոկոսով արժեզրկվել է, հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 37 տոկոս, իսկ տնտեսության մեջ ռեցեսիա է սկսվում:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ պատժամիջոցային ցուցակի մեջ են մտել 600 առանձին անձինք եւ ընկերություններ: Նրանք, ովքեր կշարունակեն նրանց հետ բիզնես վարել, վտանգվում են ԱՄՆ երկրորդային պատժամիջոցներին ենթարկվելուն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել էր, որ երկիրը կշարունակի նավթ վաճառել, չնայած պատժամիջոցներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ