Հայաստանի ԱԺ-ում, որն օրենքի ուժով արդեն ցրվել է, ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Նոյեմբերի 2-ին ԿԸՀ արտահերթ նիստում հաստատվեց համապատասխան արձանագրությունը, ըստ որի պատգամավորի մանդատից հրաժարված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը:
Թեև ՀՀԿ համապետական ցուցակում Ռուզաննա Մուրադյանի հաջորդում է Վահրամ Մկրտչյանը, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը