ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովը, հավանաբար, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում է Интерфакс-Беларусь-ը:
«Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն հետ կկանչի իր ներկայացուցչին»,- ասել է նա լրագրողներին:
ՀՀ նախագահը մանրամասնել է` քանի որ Յուրի Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա երկիրն իրավունք ունի որոշելու` թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ: «Ներկայումս այդ ուղղությամբ ընթանում է որոշակի իրավաբանական գործընթաց»,- հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը