01 11 2018

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին

«Կարծում եմ՝ նախագահն այսօր հրամանագիր կստորագրի, և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, այդ մասին կա նախնական պայմանավորվածություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գործող ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելուն, Փաշինյանն ասաց․ «Ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրի» համար չեն, ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես, իհարկե, մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին, և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կընդգրկվեր: Բայց ես կարծում եմ, որ լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ