ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է այն պնդումը, որ սահմանին կրակոցների ինտենսիվությունը չի նվազել։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները և դա, որոշակիորեն պայմանավորվածությունների արդյունք է»,-ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Ալիևի հետ Դուշանբեում պայամանավորված կապուղին գործում է այս պահին․«Այն գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ, օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»,- նշեց ՊՆ պաշտոնակատարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը