Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը երկրների ղեկավարների մակարդակով կանցկացվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 8-ի առաջին կեսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը