23 10 2018

Թրամփը գիտի՝ ինչու չեն սիրում իրեն

Թրամփը գիտի՝ ինչու չեն սիրում իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել է, որ մյուս երկրներում իրեն չեն սիրում, քանի որ ինքը «նրանց ստիպում է վճարել», գրում է РИА Новости-ն։

«Ֆեյք լրատվամիջոցները հայտնում են՝ աշխարհի երկրներում, ներառյալ ԵՄ-ում, իմ վարկանիշը նվազել է: Իհարկե, դրանք ցածր են, քանի որ 50 տարում առաջին անգամ ես նրանց ստիպում եմ Ամերիկայի հետ բիզնես վարելու համար բարձր գին վճարել: Ինչո՞ւ պիտի նրանց դուր գամ»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այդուհանդերձ, «նրանք իրեն դուր են գալիս»։

Pew Research Center-ը 25 երկրում հարցում է անցկացրել, և պարզվել է՝ Թրամփին վստահում է հարցվածների 27 տոկոսը։

Հունիսի 1-ից գործում են ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը պողպատի (25 տոկոս) և ալյումինի (10 տոկոս) ներմուծման համար: Այժմ պողպատի 25 տոկոս մաքսատուրքը տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա՝ բացառությամբ Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի և Հարավային Կորեայի: Ալյումինի մաքսատուրքը տարածվում է աշխարհի բոլոր երկրներից ԱՄՆ ներմուծման վրա՝ Ավստրալիայից և Արգենտինայից բացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ