22 10 2018

Ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ԸՕ բարելավմանը. Զաքարյան

Ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ԸՕ բարելավմանը. Զաքարյան

Ազգային ժողովը մերժեց Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում կայացած քվեարկությանը։

«Կա տեսակետ, որ «Հանրապետականը» իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար: Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը:

Իսկ ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում, անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ