ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից, գրում է Mk.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը չի պահպանում համաձայնագրի պայմանները։
«Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքները: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել է Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
Պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռները և այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը