ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ТАСС-ի թղթակցին հաղորդել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փոփոխման գործընթացը կարճ ժամանակում կավարտվի։
«Գլխավոր քարտուղարի փոփոխման և ՀԱՊԿ նոր ղեկավար նշանակելու գործընթացը տեղի կունենա 2 փուլով։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխմանը, այդ գործընթացը շատ կարճ ժամանակում կավարտվի։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգը նման իրավիճակ չի նախատեսում։ Համընդհանուր որոշում է պետք, որպեսզի հետագայում նման դեպքերում հստակ մոտեցում լինի»,- նշել է փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ «կա՛մ երկիրը, որն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը, նոր թեկնածու կառաջադրի, կա՛մ կազմակերպության նախագահությունը կանցնի այբբենական կարգով հաջորդ երկրին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը