Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հրաժարական է տվել, բայց կառավարությանը կոչ է անում աշխատել սովորական ռեժիմով։
Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում։ Այս մասին հոկտեմբերի 18-ին կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Լավ ժամանակաշրջան է աշխատելու համար առավել հանգիստ պայմաններում և հույս ունեմ պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակահատվածը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»,-ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը