15 10 2018

Քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է ԼՂ  հակամարտության կարգավորումը։

Հանդիպումը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում, «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ ղեկավարների նիստի շրջանակում, գրում է  Sputnik.az-ը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա իրավիճակը և մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան սպասվելիք այցի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ