15 10 2018

Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am

Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը նախկին քաղաքապետեր ներկա չէին:

Նշենք՝ ավանդաբար քաղաքապետերի երդման արարողությունն անցկացվում է նույն կարգով, որին հրավիրվում են բազմաթիվ հյուրեր` նախկին եւ ներկա պաշտոնյաներ: 1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը մանրամասնեց. «Հրավեր չի եղել: Որևէ պաշտոնական տեղեկատվություն հրավերի մասին չի եղել: Չեմ կարծում` դա հատուկ է արվել, բայց թե ինչու, այդ հարցի պատասխանը պետք է իրենցից ճշտել»: 

Հետաքրքրվեցինք՝ ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ իրեն հրավիրե՞լ էին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Կարծում եմ՝ ես այդ ցուցակից վաղուց հանված եմ: 2000-2001-ից հանված եմ այդ ցուցակից, որ հրավիրվեմ պաշտոնական միջոցառումների Երևանի քաղաքային իշխանությունների կողմից: Փոխարենը, երբ այս տարի ԱԺ-ում 100-ամյակի հետ կապված միջոցառում կազմակերպվեց, ԱԺ համապատասխան ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացրել էր ինձ: Իրենք, համենայն դեպս, բոլոր արարողակարգային կանոնները պահպանում էին և′ զանգելով, և′ նաև փոստի միջոցով տեղեկացրել էին, որ միջոցառումներ կան: Մի անգամ էլ նորից հրավեր ուղարկեցին, ես պատասխանեցի, որ չեմ մասնակցի, քանի որ հրավերում նշված էր՝ ներկա չլինելու դեպքում տեղեկացնել»: 

1998-1999-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Աբրահամյանը ևս Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»: Սուրեն Աբրահամյանն ասաց՝ իր հրաժարականից հետո, երբ  իշխանությունների թեթև ձեռքով դարձավ արմատական ընդդիմություն, ինչպես մենք ենք ասում, քսան տարի ոչ մի կարգի միջոցառումների իրեն չեն հրավիրել. «Կլինի երկրի անկախության նվիրված օր, Երևանի քաղաքապետարանից ընդհանրապես ոչ մի միջոցառման չեն հրավիրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ