13 10 2018

Ցուրտ ա, ձմեռ ա, քարոզարշավ ա. Ծառուկյանը՝ ընտրությունների մասին

Ցուրտ ա, ձմեռ ա, քարոզարշավ ա. Ծառուկյանը՝ ընտրությունների մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք կմասնակցե՞ն ԱԺ արտահեթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունեն հին ընտրական օրենսգրքով, նշեց․ «Ոնց կարող ա չմասնակցեմ, ինչի՞ համար պիտի չմասնակցեմ ընտրություններին»։

Դիտարկմանը, որ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, ԲՀԿ-ն կարող է ԱԺ-ում փոքր խմբակցություն ունենա կամ ընդհանրապես չհայտնվի ԱԺ-ում, Ծառուկյանը պատասխանեց.

«Քաղաքապետի ընտրությանը դուք տեսաք, որ ոչ թե քաղաքապետի ընտրություն էր, որ եթե դու քաղաքում ես բնակվում, Ծառուկյանի կատարած գործունեությունը, հրավերքները քաղաքապետներին, ներդրողներին, որոնք պատրաստ էին աջակցելու, անելու, կառուցելու թե բնակարանները, թե աղբը, թե տրանսպորտը, վթարային շենքերը ու ասել էի, որ մենք հաղթելուց անմիջապես անելու ենք:

Ես երևանցիների համար ուզեցել եմ, որ լավ լինի, բայց եղավ ոչ թե քաղաքապետի ընտրություն, այլ հեղափոխական քայլեր, որը անհրաժեշտ էր: Մենք էլ շնորհավորեցինք, նորմալ ընդունեցինք: Մեր երևանցիների ցավն էլ տանեմ, հաղթողներին էլ: Այսօր ով ինչի համար պատասխանատվություն է վերցրել, դա պետք է անի: Ծառուկյանը ոչ քաղաքականությամբ ապրում է, որ քաղաքականության հաշվին ապրի: Ես իմ ժողովրդի քայլից հետ չեմ գնում: Մենակ ասելով չի, մարդը լիարժեք պետք է կարողանա այդ պայմանները, հնարավորությունները ստեղծի: Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց ինքստինքյան իմ փորձը, պրակտիկորեն, ոչ թե թեորիապես, ինչ է անհրաժեշտ սովորական մարդուն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ էին, որ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի ունենան, բայց հետո ինքը կողմ արտահայտվեց և անգամ հուշագիր ստորագրեց վարչապետի հետ, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Մեր պատգամավորները դեմ էին, բայց դեմ լինելը կար կառավարության ծրագրով ընդունված, թե ինչ պետք է լիներ, բայց համապատասխան հարցը բարձրացրին, որ ժողովուրդն է ուզում, ժողովրդի ցավն էլ տանեմ: Ինքն է ապրելու այս երկրում: Եթե ինքն ուզում է, մենք էլ ենք ուզում: Այդպիսի խնդիր չկա, որ մենք կառչենք: Հիմա եթե դրեցինք դեկտեմբերին, ցուրտ ա, ձմեռ ա, քարոզարշավ ա: Եթե այսօր անհրաժեշտ է ժողովրդին, մենք կողմ ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ