12 10 2018

Ռուս նախարարին պաշտոնանկ են արել սկանդալային հայտարարության համար



ՌԴ  Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Նատալյա Սոկոլովան պաշտոնից ազատվել է սկանդալային հայտարարությունից հետո։ Իր խոսքում նախարարը նշել է, թե թոշակառուները կարող են ապրել ամսական ընդամենը 3.500 ռուբլիով, հայտնում է Svoboda.org-ը: Նախարարին աշխատանքից հեռացնելու մասին հաղորդել է Սարատովի նահանգապետի մամուլի քարտուղարը:

Ինչպես հաղորդվում է, աղմկահարույց հայտարարությունն արվել է մարզային դումայում թոշակառուների ամսական ծախսերի համար անհրաժեշտ նվազագույն գումարի հարցի քննարկման ժամանակ։ Պատգամավորներից մեկի հետ բանավիճելիս Նատալյա Սոկոլովան ասել է, որ 3.500 ռուբլին բավարար է «նվազագույն ֆիզիոլոգիական պահանջները» բավարարելու համար: Ի պատասխան նախարարի ասածի՝ պատգամավորն առաջարկել է նախարարին միառժամանակ այդ գումարով ապրել, ինչից նախարարը հրաժարվել է՝ պատճառաբանելով նախարարի կարգավիճակը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ