Ավելի քան 600 միլիոն երեխա աշխարհում չի կարողանում տարրական կրթություն ստանալ։ Այս մասին Երևանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
Նա իր խոսքում շեշտել է կանանց և աղջիկների համար կրթության ապահովման անհրաժեշտությունը։ «Այսօր Աղջիկների միջազգային օրն է, և սա հատկապես արդիական է»,–հավելել է Ազուլեն։
«Ներկա և գալիք սերունդները պետք է հակազդեն այնպիսի սպառնալիքներին, ինչպիսիք են՝ ժողովրդավարական և բնապահպանական սպառնալիքները, արմատականությունը։ Իսկ միասին՝ ՄԱԿ–ի, ՖՄԿ–ի, ՅՈՒՆԵՍԿO–ի հետ կարող ենք պատասխանել այդ սպառնալիքներին»,–հավելել է նա։
Նա նաև անդրադարձել է Շառլ Ազնավուրի հիշատակին՝ շեշտելով, որ նա, լինելով Հայաստանի հպարտությունը, խորհրդանշում է այն ամենը, որի կրողը Ֆրակոֆոնիայի երկրներն են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը