08 10 2018

«Ելք»-ի համար երկու ամիսը հերիք է նոր ընտրական օրենսգիրք ընդունելու համար



Հոկտեմբերի 8-ին խորհրդարանում ճեպազրույցով հանդես եկան «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանն ու Հայկ Կոնջորյանը։

Ճեպազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև՝ տեքստային հատվածներ բանախոսների մտքերից։

 

Ակնկալում ենք, որ այդ խմբակցությունները հայտարարեն, որ չեն առաջադրի թեկնածու՝ վարչապետի հրաժարականի դեպքում:

Ես կոչ կանեմ նույնիսկ իմ գործընկերներին գործել իրենց կուսակցության շահի դեմ և իրենց կուսակցության դեմ անգամ, եթե համաձայն չեն նրանց հետ: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր պատգամավորի խոսքը:

Ես էլ չեմ լսել բացատրություն, թե ինչու պետք է արտահերթ ընտրությունը լինի հունվարին կամ մի քանի ամիս հետո:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները հերիք են, որպեսի ընտրական օրենսգիրքը Ազգային Ժողովում քննարկվի:

ՀՀԿ-ն և Ծառուկյան խմբակցությունը գործում են հին քաղաքական տրամաբանությամբ: Նրանք կուլիսներում պայմանավորվել են այդ նախագծի մասին և կողմ են քվեարկել՝ մոռանալով, որ դա անհետևանք չի մնա:

Քաղաքականության մեջ երկխոսելու դուռը երբեք չպետք է փակ լինի:

Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի քննարկենք և ընդունենք նոր ընտրական օրենսգիրք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ