Հոկտեմբերի 2-ին կտրուկ լարվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և պատճառը ԱԺ կանոնակարգում փոփոխություններն էին։ Օրենքը մեկնաբանվում է տարբեր կերպ։ Համաձայն ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների՝ իրենց նպատակը խորհրդարանի բնականոն գործունեության կազմակերպումն է, ԵԼՔ-ը համարում է, որ նպատակը խորհրդարանի լուծարման բացառումն է։
Անկախ նպատակից, օրենքը սահմանադրության հետ խնդիր ունի՞․ թեև համաձայն Սահմանադրության, իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն արդյո՞ք ժողովուրդը կարող է ճնշում գործադրել իր ձևավորած խորհրդարանի վրա։ Կարո՞ղ է վարչապետը ճնշում բանեցնել խորհրդարանի վրա և ինչպե՞ս է խորհրդարանին պաշտպանում սահմանադրությունը։
Ի՞նչ է անցումային արդարադատությունը և որքանո՞վ է Հայաստանում կիրառելի։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։
Անդրադարձ ենք կատարել նաև Yerevan.Today-ում խուզարկության համար լուրջ հիմնավորումների առկայությանը կամ բացակայությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը