ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագիտության թեկնածու Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ԱԺ ընդունած վերջին հայտնի օրենքը հակասահմանադրական չէ և, ըստ էության, համարժեք քայլ է ԱԺ-ն շրջափակելու՝ վարչապետի սպառնալիքին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջին 5 ամիսների գործունեությանը, Ռուբեն Հակոբյանը նշում է, որ նա անվստահելի գործընկեր դարձավ բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր սատարեցին իրեն այս համաժողովրդական շարժման ընթացքում։
Քաղաքագետն անդրադառնում է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջարկում, որ դրանք անպայման լինեն, բայց միայն, ինչպես վարչապետը ժամանակին փաստարկեց, քաղաքական դաշտի որոշակի բալանսավորված վիճակի դեպքում։
Տեսանյութն ամփոփում է Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի խոսքով։
Մանրամասն՝ Ռուբեն Հակոբյանի գրասենյակի տարածած տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը