01 10 2018

Արարատի մարզպետն իրավունք չունի պահանջել Ուրցաձորի համայնքապետի հրաժարականը․ Երիցյան․ News.am

Արարատի մարզպետն իրավունք չունի պահանջել Ուրցաձորի համայնքապետի հրաժարականը․ Երիցյան․ News.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան իրավասություն չունի պահանջել կամ հորդորել, որ Ուրցաձորի համայնքապետը հրաժարական տա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ուրցաձորի համայնքապետի հրաժարականը պահանջելու հարցին:

«Որևէ մարզպետ ընդհանրապես նման իրավասություն չունի և դա օրենքի խախտում է: Երբ որ մարզպետն իր պաշտոնավարման ընթացքում, թեկուզ ակնարկում, թեկուզ հոդորում է դա,  ինչքան գիտեմ, քրեական օրենսգրքով հատուկ հոդված կա, կոչվում է պետության միջամտություն: Ուրիշ  բան կլիներ, որ մարզպետը որպես քաղաքական գործիչ աշխատանքային ժամերից դուրս ինչ-որ հայտարարություններ աներ, բայց եթե դա արվում է պաշտոնավարման ընթացքում, դա պետական մարմնի միջամտություն, այդ իրավունքը բացարձակապես չունի: Մարզպետարանները իրավունք չունեն նաեւ համայնքապետարաններում ստուգումներ անցկացնել: Հիմա թացը չորի հետ խառնված մի վիճակ է, դա պայմանավորված է նրանով, որ մեր մարզպետներն ու մարզպետարանները իրավական վակուումում են գործում, իրավական որևէ ակտ չկա, որ այդ գործունեությունը կարգավորի»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրը լուծելու համար պետք է երկխոսություններ կազմակերպել կողմերի միջեւ:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոհուրդ էր տվել համայնքի ղեկավարներին հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և նման կերպ ապացուցել իրենց լեգիտիմությունը, ասաց, որ լեգիտիմություն ապացուցելու համար այլ մեթոդ գոյություն ունի, այն է՝ տեղական հանրաքվեն:

«Վարչապետի այդ հորդորի մեջ կարող է ինչ-որ գաղափար կա, բայց մեխանիզմ այդպիսի գոյություն չունի: Համայնքապետը կարող է տեղական հանրաքվե անցկացնել և պարզել իր լեգիտիմությունը: Սակայն, միևնույն է, որոշումն էլի համայնքապետն է կայացնում՝ հրաժարական տալ, թե չտալ»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ