Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Անվտանգության հարցը, կարելի է ասել, այսօրվա գագաթնաժողովի գլխավոր հարցն էր: Բոլոր նախագահներն են այդ մասին ասում: Նույնիսկ մենք, թվում է, թե հանգիստ Բելառուսը, մշտապես այդ մասին ենք ասում՝ հաշվի առնելով նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք պարունակում են արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի գործողությունները մեր սահմանների մոտ, Միութենական պետության սահմանների մոտ։ Ի դեպ, մենք գաղտնի կարգով այս հարցը քննարկել ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ»,- նշել է Լուկաշենկոն՝ զրույցի մանրամասները չհրապարակելով և նշելով, որ Պուտինի հետ նրանք շփվել են «հենց այդ հարցով»։
Բելառուսի նախագահը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ անվտանգության ոլորտում գերիշխում են նաև այլ գործոններ, այդ թվում՝ ռազմական, որոնք քննարկվել են Դուշանբեում:
«Այդ մասին շատ են այժմ գագաթաժողովին խոսել, և ոչ մեկ նախագահ։ Ե՛վ ես եմ այդ մասին խոսել, և՛ Նուրսուլթան Նազարբաևը։ Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցերը: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք և քանդենք այդ գորդյան հանգույցները»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը