28 09 2018

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախատեսվում է նեղ ձևաչափով կարծիքների փոխանակում կատարել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության մասին, քննարկել Համագործակցության նախագահության հարցերը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:

Ընդլայնված կազմով նիստի ընթացքում կքննարկվեն համալիր հարցեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը:

Նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին քննարկել մի շարք փաստաթղթերի նախագծեր՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քաղաքական, տնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում և Համագործակցության գործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ընդլայնված նիստում նախատեսվում է քննարկել քաղաքական փոխգործակցության կարևոր հարցեր, համագործակցության հետագա զարգացումը հումանիտար-մշակութային, անվտանգության ապահովման ոլորտներում, ինչպես նաև մի շարք նախագծեր՝ ԱՊՀ գործունեության իրավական և կազմակերպա-կադրային ապահովման կատարելագործման վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ