- ժողովրդի պահանջներին հարմարվելու փորձերը,
- պրիմիտիվ կարգախոսների հանդեպ զանգվածների հակվածության օգտագործելը,
- չարաշահել հետևյալ երևույթները՝ զանգվածների կենցաղային պատկերացումները, զանգվածների վրա անմիջական ազդեցության համար տվյալ հնարքների օգտագործում (անմիջական շփումներ, ուղիղ եթերներ, ձեռքսեղմումներ և սելֆիներ), ինչի համար պարզունակ կերպով է ներկայացվում հանրային կյանքը և առկա խնդիրները,
- զանգվածների կողմից ուժեղ անհատականության պահանջարկի բավարարում, (պատերնալիզմի ձգտումներ),
- «ժողովրդական սպասումների» վրա խաղ,
- բարդ խնդիրների համար պարզունակ լուծումների առաջարկում,
- առաջնորդի և զանգվածների անմիջական շփումներ առանց քաղաքական ինստիտուտների միջնորդության (ուղիղ ժողովրդավարություն),
- ժողովրդի անունից հանդես գալ,
- ժողովրդի դժգոհության ալիքի վերահասցեագրումը դեպի գործող իշխանության ինստիտուտները,
- ներկայանալ որպես ժողովրդական շահերի համար պայքարի մարտիկ,
- հանրային կարծիքի մանիպուլյացիաներ»։
Տվյալ հոդվածում կշարունակեմ օգտագործել վերը բերված հղումով նյութից մեջբերումները։
«Պոպուլիստական ոճի քաղաքական գործիչներին հատուկ են հետևյալ հատկությունները․
- Ժողովրդի հետ պարբերական հանդիպումներ,
- Իր վրա վստահ և կտրուկ քայլերի ունակ գործչի իմիջի ձևավորում,
- սեփական նպատակները կարճ և պարզ կերպով ներկայացնելու ունակություն,
- Կարողանալ ներկայանալ որպես ժողովրդից դուրս եկած մարդ․ «ես այնպիսին եմ, ինչպիսին դուք եք»,
- ազգային և հայրենասիրական զգացմունքների վրա խաղալու ունակություն,
- դերասանների, երգիչների և ժողովրդականություն ունեցող մարդկանց աջակցության ցուցադրություն,
- ԶԼՄ-ների ակտիվ օգտագործում,
- պաշտոնական փաստաթղթերը online ստորագրում, փողի բաժանում կարիքավորներին (կամ սեփական բնակարանի հատկացում որևէ անծանոթ անձի),
- ոչ ստանդարտ պահելակերպ,
- ցուցադրական ժեստեր,
- ոչ ստանդարտ հագուստ,
- հանրային սկանդալներ,
- ոչ նորմատիվային բառապաշար»։
Նույն հոդվածվում բերվում է ամերիկացի ուսումնասիրող Գ․ Բլումերի խոսքերն այն մասին, որ պոպուլիզմին հակված են այն հասարակությունները, որոնք գտնվում են «սոցիալական անհանգստության» վիճակում, որը բնութագրվում է համընդհանուր գրգռվածությամբ ու անհանգստությամբ, ագրեսիվության աճով։ Նման վիճակներում գտնվող հասարակություններն ավելի շատ են հակված լի պոպուլիստական նման դրսևորումների հանդեպ։
Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ պոպուլիզմի վտանգավորությունն այն է, որ պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը խարխլում է, դառնում է գործիք քաղաքական ախոյանների հետ հաշվեհարդար տեսնելու համար և ի վերջո կարող է հանգեցնել բռնատիրության, ըստ էության` երկրի առջև կանգնած խնդիրներին առանց լուծում տալու, իսկ շատ դեպքերում` այդ խնդիրներն ավելի խորացնելով։