27 09 2018

Հոկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ կբանակցեն

Հոկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ կբանակցեն

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն հաջորդ ամիս: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

«Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:

Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանիպել և  պայմանավորվել էին շարունակել երկխոսությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ