26 09 2018

Պուտինի այցը Հայաստան այս տարի քիչ հավանական է․ ՌԴ նախագահի օգնական

Պուտինի այցը Հայաստան այս տարի քիչ հավանական է․ ՌԴ նախագահի օգնական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ քիչ հավանական է, պետք է կենտրոնանալ 2019 թվականի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում  է РИА Новости-ն։

«Նկատի է առնվել, որ նախագահները դեռ կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, այլև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանին։ Դա մեկ, և դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես հնարավորություն է տալիս առաջնորդներին մտքեր փոխանակել, ծայրահեղ դեպքում՝ կարճ։ Այցի կամ ինչ–որ ժամկետների մասին հարց դեռևս չի քննարկվել։ Կարծում եմ՝  այցի մասով տեղին կլինի աշխատել հաջորդ տարվա համար»,-նշել է նա։

Ուշակովը հիշեցրել է՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի վերջին հանդիպումը բոլորովին վերջերս է կայացել. «Այս տարի նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հիմնավոր քննարկումներ են ունեցել։ Մասնավորապես, վերջին անգամ նախագահը և վարչապետը երկուսով շուրջ երեք ժամ քննարկում են ունեցել, իսկապես լավ և հիմնավոր խոսել են»,- հավելել է նախագահի օգնականը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ