Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։
ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը