24 09 2018

Քանի դեռ ԼՂ հիմնահարցը չի լուծվել, անհնար է՝ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը․ Յըլդըրըմ

Քանի դեռ ԼՂ հիմնահարցը չի լուծվել, անհնար է՝ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը․ Յըլդըրըմ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100 ամյակին նվիրված հատուկ նիստին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Յըլդըրըմը ելույթ է ունեցել և շեշտել, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույն ժողովրդի զավակներն են: Ըստ նրա՝ ժամանակակից գերլարված, տագնապային աշխարհում Թուրքիայի և Ադրբեջանի կայուն և կառուցողական համագործակցությունը լավ օրինակ կարող է լինել:

Ղարաբաղյան հիմնահարցը թուրք պաշտոնյան անվանել է տարածաշրջանը փտախտի ենթարկող խնդիր:

«Քանի դեռ չի գտնվել հիմնահարցի մնայուն լուծում, անհնար է, որ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը: Թուրքիան ի սկզբանե աջակցում է Ադրբեջանի սպասումներին և պահանջներին: Հայաստան պետությունը, ներառյալ Ղարաբաղը, Ադրբեջանի նվաճված տարածքներից պետք է դուրս գա առանց որևէ պայմանի: Այս հողերն Ադրբեջանինն են: Այդպես է եղել երեկ, այդպես կլինի ընդմիշտ»,- ասել է Բինալի Յըլդըրըմը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ