23 09 2018

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․65%-ը

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․65%-ը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրություններին մասնակցած ընտրողների նախնական թիվը: Ըստ այդմ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը: Նախորդ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը, այսինքն այս ընտրություններին մասնակցել է 25 հազար ընտրողով ավելի, քան նախորդ Երևանի ավագանու ընտրություններին էր:

Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 38 878 -ը կամ 45.64 տոկոսը,

Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39 994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 18 593 -ը (46.49 տոկոս),

Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97932 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 42 465-ը (43.36 տոկոս),

Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32 741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 15 361 -ը (46.92 տոկոս),

Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94 069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 37 983 ը (40.38 տոկոս),

Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96 476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 41 318 -ը (42.83 տոկոս),

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108 804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 935 -ը (42.22 տոկոս),

Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101 124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 017-ը ( 44.52 տոկոս),

Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 5 109-ը (47.01 տոկոս),

Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8 301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 3 767 -ը (45,38 տոկոս), 

Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 50 644 -ը (44, 48 տոկոս),

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58 992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25 253 -ը (42,81 տոկոս):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ