23 09 2018

Քվեարկության ընթացքում 84 իրավախախտում է գրանցվել․ Հակոբյան

Քվեարկության ընթացքում 84 իրավախախտում է գրանցվել․ Հակոբյան

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ»,- ասաց նա՝ նշելով, որ դրանցից ութը վերաբերում է ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտելուն, երկու դեպք ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելուն, մեկ դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ինը դեպք մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, երեքը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 23-ը՝ տարբեր բնույթի արարքների:

Մերուժան Հակոբյանը նշեց, որ մնացած տասնութ դեպքերը, որոնք չնշվեցին, դրանցից 14 դեպք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկ դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, երեք դեպք՝ ընտրողների՝ կաշառք տալ ստանալու վերաբերյալ:  «Այդ դեպքերից տասնութը նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորով կատարվում են ստուգումներ»,- հայտնեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ