ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում արդեն իսկ երկրորդ անգամ, առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերվել, հիմա երկրորդ անգամ են խուզարկում, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով։ Ահազանգ ենք ստացել նաև, որ հանձնաժողովի «Իմ քայլը» դաշինքի անդամներից մեկը քարոզչություն է իրականացրել ընտրատեղամասում և հակաքարոզչություն ԲՀԿ-ի դեմ։ ՔՊ–ի ակտիվիստ Արթուր Մուրադյանը իր քվեարկած քվեաթերթիկը հրապարակել է սոցիալական ցանցում, սակայն արդեն հեռացրել է, սակայն սքրին շոթը կա, եւ դա քրեորեն պատժելի է, չի կարելի»,-ասել է Շաքե Իսայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը