Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին.
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։
Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը։
Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը