22 09 2018

Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am

Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձով դիմեց նրան ՀՀ Անկախության տոնի առթիվ: ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է, որ այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Ուղերձի համաձայն, խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և «մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը»:

168.am-ի հետ զրույցում ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը մեկնաբանելով ամերիկյան կողմի շնորհավորանքը՝ նշեց, որ սա առաջին լուրջ արձագանքն էր ԱՄՆ ղեկավարության կողմից՝ ուղղված ՀՀ նոր իշխանություններին:

Նրա դիտարկումների համաձայն` նոր գաղափարներ այս տեքստում չկան հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «ԱՄՆ դեսպանները սովորաբար այս թեմաների մասին խոսել են Հայաստանում, իսկ քանի որ այս իշխանությունն իրեն դիրքավորել է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող ուժ, ամերիկյան կողմի` աջակցության պատրաստակամության վերահաստատման անհրաժեշտություն էր առաջացել: Այստեղ ես նմանեցնում են ԵՄ և ԱՄՆ հռետորաբանությունները, տպավորություն է, որ հայկական կողմի գաղափարներին են սպասում աջակցության վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ ամենակարևոր եզրահանգումն այն է, որ այս ուղերձից պարզ է դառնում, թե ԱՄՆ-ը այս տարածաշրջանում ինչպիսի վերաբերմունք ունի առանձին երկրների նկատմամբ, ինչպես է դիտարկում խնդիրները, ինչ առաջնահերթություններ ունի:

Բնականաբար, ամենահետաքրքրական դիտարկումը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը, որը ևս նոր չէր, և որից, ըստ ամերիկյան կողմի, բխում է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը: Այս մասին ուղերձ էր հղել Թրամփն Ադրբեջանի նախագահին ևս Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նշեց, որ ուղերձն արտահայտում է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը` ներքին բարեփոխումներին աջակցություն, տնտեսական բաղադրիչ և ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտություն: Ըստ նրա, դրական է, որ կա գնահատական նաև ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, կա դրական սպասում ՀՀ կառավարության աշխատանքից, դրական համագործակցության ակնկալիք, թեև արագ արդյունքների ապահովումը դժվար խնդիր է լինելու ՀՀ Կառավարության համար, և այդ բացը ՀՀ կառավարությունը փորձում է, փորձելու է լրացնել աշխատանքում բարձր թափանցիկության օգնությամբ:

Սթրոնսկու կարծիքով՝ թափանցիկ աշխատանքը հասարակությանը դրական փոփոխությունների հույս է տալու:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար հարավկովկասյան երկրների կարևորությունը չափազանցված է, հատկապես, երբ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում որևէ փոփոխություն չի սպասվում:

«ԱՄՆ-ը դրան նորմալ է վերաբերում, այս տարածաշրջանի, ԼՂ հակամարտության և Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրությունը ցածր է, ինչը նաև բնական է: Օրակարգի գլխավոր մասը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն է, որով զբաղվում է նաև ամերիկացի դիվանագետ, բնականաբար ցանկալի կլիներ, որ գործընթացը, որին իր մասնակցությունն ունի նաև ԱՄՆ-ը, հաջողությամբ ավարտվի, կամ ԱՄՆ միջնորդությամբ դրական հանգրվանի հասնեն հակամարտող կողմերը: Կարծում եմ` այս ցանկությունն էր Թրամփի Ղարաբաղյան դիտարկումների հիմքում ընկած»,- ասաց Սթրոնսկին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 





 

 


Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը

Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը
 
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձով դիմեց նրան ՀՀ Անկախության տոնի առթիվ: ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է, որ այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Ուղերձի համաձայն, խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և «մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը»:

«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս շնորհավորել էր հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ, հիշատակելով նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը: «Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, հայոց պատմության նոր ու հետաքրքիր էջ է բացել: Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք փորձում եք ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել»,- նշել է Պոմպեոն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Դոնալդ Թրամփը նշել էր, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի կարգավորել ԼՂ հակամարտությունը:

Մեզ հետ զրույցում ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը մեկնաբանելով ամերիկյան կողմի շնորհավորանքը՝ նշեց, որ սա առաջին լուրջ արձագանքն էր ԱՄՆ ղեկավարության կողմից՝ ուղղված ՀՀ նոր իշխանություններին:

Նրա դիտարկումների համաձայն` նոր գաղափարներ այս տեքստում չկան հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «ԱՄՆ դեսպանները սովորաբար այս թեմաների մասին խոսել են Հայաստանում, իսկ քանի որ այս իշխանությունն իրեն դիրքավորել է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող ուժ, ամերիկյան կողմի` աջակցության պատրաստակամության վերահաստատման անհրաժեշտություն էր առաջացել: Այստեղ ես նմանեցնում են ԵՄ և ԱՄՆ հռետորաբանությունները, տպավորություն է, որ հայկական կողմի գաղափարներին են սպասում աջակցության վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ ամենակարևոր եզրահանգումն այն է, որ այս ուղերձից պարզ է դառնում, թե ԱՄՆ-ը այս տարածաշրջանում ինչպիսի վերաբերմունք ունի առանձին երկրների նկատմամբ, ինչպես է դիտարկում խնդիրները, ինչ առաջնահերթություններ ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ