20 09 2018

Քարոզչական ամենաշատ եթերաժաանակ գնել է ԲՀԿ-ն, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը չեն գնել

Քարոզչական ամենաշատ եթերաժաանակ գնել է ԲՀԿ-ն, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը չեն գնել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 10.09.2018-17.09.2018թթ. ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից իրավախախտում չի արձանագրել:

Քարոզչության համար անվճար հատկացված եթերային ժամանակից ամենաշատն օգտվել են «Լույս» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը»՝ համապատասխանաբար՝ 21.56 ու 21.00 րոպեով:

Ամենաքիչ անվճար եթարային ժամանակից օգտվել է «Երևանի հանրություն» դաշինքը՝ 5.08 րոպե:

«Իմ քայլը» դաշինքն օգտվել է 10.16 րոպե:

Ամենաշատ վճարովի եթերաժամանակը գնել է « Բարգավաճ Հայաստանը»՝ 743 րոպե 34, «Ժառանգությունը»՝ 150 րոպե 49 վայրկյան, «Իմ քայլը» դաշինքը գնել է 150 րոպե, 40 վայրկյան, «Երևանցիներ» դաշինքը և «Հայքը»-գնել են ՝ 0 ժամ և վայրկյան:

Լրատվական թողարկումներում և այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակն ըստ կուսակցությունների՝

«Բարգավաճ Հայաստան»- 903.24

«Երևանի հանրության դաշինք»- 646.42

«Երևանցիներ դաշինք»- 956.04

«Ժառանգություն»- 702.46

«Ժողովրդավարական ուղի» - 662.06

«Իմ քայլը դաշինք» - 1,109. 07

«Լույս» դաշինք- 968.38

ՀՅԴ – 624.46

«Հայք», (Հայկազուններ)- 637.49

«Ռեֆորմիստների կուսացություն»- 663.20

ՕԵԿ – 936.50

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի՝ անվճար և վճարովի եթերային ժամանակից օգտվելու մանրամասները կարող եք տեսնել այս հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ