18 09 2018

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Մոսկվայում Իսրայելի դեսպանը կանչվել է  ԱԳՆ՝ կապված Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցման հետ։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Միջերկրական ծովի երկնքում անհետացել է8 ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռը, որում ռուս զինծառայողներ էին եղել։

Պարզվել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Ռուս զինծառայողները մահացել են։

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ իսրայելական ինքնաթիռները դիտմամբ են Լաթաքիայի շրջանում վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Ռուսական ռազմական գերատեսչությունը Իսրայելի սադրիչ գործողությունները թշնամական է որակել և ադեկվատ պատասխան տալու իրավունք է իրեն վերապահել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ