17 09 2018

Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի հայտարարությանը. Վիկտոր Սողոմոնյան․ News.am

Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի հայտարարությանը. Վիկտոր Սողոմոնյան․ News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է News.am-ի հարցերին:

-Օրեր առաջ վարչապետը Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին քաղաքական դիակ անվանեց: Անցել է 3 օր բայց Դուք որևէ կերպ չեք արձագանքել:

-Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը: Նախ, չենք ուզում իջնել այդ մակարդակի: Բացի այդ, կարծում ենք, որ պետք է որոշակի ներողամտություն ցուցաբերենք: Չէ որ Դավթաշենի հայտնի ելույթից հետո արդեն շատերին պարզ դարձավ, որ նրա մոտ ինչ որ խնդիրներ են առաջ եկել: Եվ այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնան: Մարդը պետության ղեկին է:

-Այսօր Yerevan.Today կայքում տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ մեկնաբանություն ունե՞ք:

Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Առաջիկայում, երբ որոշակի մանրամասներ պարզվեն տեղի ունեցածի վերաբերյալ, անպայման կրկին կանդրադառնամ Ձեր հարցին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ