15 09 2018

ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում. Մերկել

ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում. Մերկել

Ռուսաստանի Դաշնությունն ապակայունացնում է հետխորհրդային մի շարք պետությունների իրավիճակը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայում գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը ելույթ ունենալիս, գրում է DW.com-ը։

«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմում չեն, բախվում են ներքին կոնֆլիկտների, որոնք հրահրում է Ռուսաստանը»,- նշել է կանցլերը՝ ընդգծելով, որ բոլոր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «Ռուսաստանը կա՛մ տարածքներ է առանձնացրել այդ պետություններից, կա՛մ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։ Անգելա Մերկելը որպես օրինակ բերել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում տիրող իրավիճակը։

«ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան երկրներում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումներն անհրաժեշտ են՝ Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմը զսպելու համար։ Այդ պատերազմների շարքում են նաև կիբերհարձակումները։ Բալթյան երկրներում և Լեհաստանում ռոտացիոն հիմունքով այս պահին տեղակայված են ՆԱՏՕ-ի ավելի քան 4500 գերմանացի զինծառայողներ և սպաներ»,-նշել է Մերկելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ